«Սիրով կփակեմ այդ խաշի հաշիվը». Էդմոն Մարուքյանը՝ Էդուարդ Շարմազանովին

«Սիրով կփակեմ այդ խաշի հաշիվը, որովհետև վստահ եմ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն է լինելու 7-րդ գումարման Ազգային ժողովում»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հրավերին՝ հավաքվել խաշի սեղանի շուրջ և հաշիվը կփակի նա, ով կանցնի հաջոդր ԱԺ:

Ըստ Մարուքյանի՝ ինքը շատ լավ է տրամադրված, լուսավոր քարոզարշավ են անցկացնելու, բաց խոսելու են քաղաքացիների հետ և իրերն իրենց անուններով են կոչելու:

Նա բացառեց, որ հեղափոխության սկզբում իրենց երկմտանքը՝ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնել-չկանգնելու համար, կարող է դեր խաղալ այս ընտրությունների ժամանակ.

«Եթե ինչ-որ մեկը դժգոհ է մեր որևէ քայլից, ամեն դեպքում կարող է ընտրել Նիկոլ Փաշինյանին, ես այստեղ որևէ բան չեմ տեսնում, մենք մեր ձայների համար ենք պայքարում»:

Մարուքյանի խոսքով՝ իրենց ընտրելու են այն մարդիկ, որոնք ներկայացնում են միջին խավը, հասկանում են, որ ՀՀ քաղաքական համակարգի առողջացումն այլընտրանք չունի, իսկ առանց ԼՀ ներդրման դա տեղի չի ունենա. «Մենք ակնկալում ենք մոտ 100 հազարից ավելի ձայն»:

Տեսանյութեր

Լրահոս