Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին և նրա տեղակալին դատի են տվել
                                    Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին և նրա տեղակալ Արթուր Ղամբարյանին դատի են տվել։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Datalex տեղեկատվական հարթակից։
Դատի տվողն Արարատի մարզային վարչության նախկին պետ Գևորգ Սիմոնյանն է։ Վերջինս դատարանից պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի 22.10.2018թ. որոշումը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 25.10.2018թ. թիվ 850-Ա հրամանը։
Գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    