«ՀՀ ԶՈւ կին խաղաղապահները գործուղվելու են Կոսովո». Դավիթ Տոնոյան
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի խաղաղապահ զորքերի կին զինծառայողներն առաքելություն կիրականացնեն Կոսովոյում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։
«Կին խաղաղապահները նախատեսված է, որ այս փուլում գործուղվելու են Կոսովո»,-ասաց նախարարի պաշտոնակատարը։