Բուկինիստում անցկացվեց հերթական գրքոտ գիշերը
Բուկինիստ գրախանութը նոյեմբերի 10-ին՝ երեկոյան 18:00-ից 00:00-ը հայտարարում է գրքի գիշեր:
Բուկինիստի բոլոր մասնաճյուղերում ողջ օրը գործելու է 30 տոկոս զեղչ։ «Գրքի գիշերվա» շրջանակներում Մաշտոցի 20 հասցեում տեղի ունեցավ նաև Բուկինիստ սրճարանի բացումը: Բուկինիստի գրախանութներում բոլոր գնորդներին սպասվում էր նաև հաճելի անակնկալ՝ ճեպանկար-դիմանկարի տեսքով Փ.Թերլեմեզյանի անվան արվեստի պետական քոլեջի սաների կողմից: Գրքի գիշերը իրադարձություն է մայրաքաղաքի գրքասերների կյանքում, որոնք այդ օրը կարող են ոչ միայն ձեռք բերել գրքեր բացաառիկ մատչելի գներով, այլև գրքախառնվել մյուս գրքասերների հետ՝ փոխանակվելով գրքերով։ Այս տարվա միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀփոխվարչապետ Արարատ Միրզոյանը։