«Կուսակցականներն ախոյաններ չեն, նախկին ձևաչափերը պետք է վերանան». Արտակ Զեյնալյան
«Ժողովուրդն է որոշելու և՛ քաղաքական, և՛ գործադիր իշխանության ներկապնակը։ Կուսակցականներն ախոյաններ չեն, նախկին ձևաչափերը պետք է վերանան, ընդդիմություն և թշնամիներ եզրույթները հոմանիշ չեն լինելու»,- այսօր «Մենք» դաշինքի ձևավորման հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։
Նա նշեց, որ ամեն ինչ անելու են դրական և բարձր արդյունքներ արձանագրելու համար. «Ես մասնակցելու եմ ընտրություններին, պատգամավորի թեկնածու եմ, լինելու եմ ցուցակում, առաջադրվելու եմ նաև մեծամասնական կարգով։ Մենք հիմա քննարկում ենք, թե ով որ տարածքում է առաջադրվելու»։
Հարցին՝ «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները «Մենք» դաշինքի վերջնական կազմն են, թե՞ հնարավոր է այլ կուսակցություններ ևս ընդգրկվեն դաշինքում, նա պատասխանեց. «Մեր հուշագրում խոսք կա այն մասին, որ այս երկու ուժերը կոնսենսուսով որոշելու են դաշինքին այլ ուժերի միանալու հարցը, սա ներառական դաշինք է, այստեղ լինելու են նաև հասարակական գործիչներ, չենք բացառում, որ այլ ուժեր էլ ներգրավվեն «Մենք» դաշինքում»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում