Մոսկվայի «Երևան պլազա» առևտրի կենտրոնում պայթուցիկի մասին ահազանգը կեղծ է եղել
Մոսկվայի «Երևան պլազա» առևտրի կենտրոնում հնարավոր պայթյունի մասին ահազանգը կեղծ է եղել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մասնագետներն առևտրի կենտրոնում պայթուցիկ որևէ սարք չեն հայտնաբերել»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի «Երևան պլազա» առևտրի կենտրոնում հնարավոր պայթյունի մասին ահազանգի պատճառով կենտրոնից բոլոր այցելուներ տարհանվում են: