Լրագրողական նյութերի մրցույթ
Հանրային լրագրության ակումբը «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է Հայաստանի փակ կառույցներում, հատուկ խնամքի հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում և հատուկ դպրոցներում, ինչպես նաև բանակում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման լրագրողական աշխատանքների մրցույթ։
Հետաքրքրված լրագրողներն իրենց նյութերը կարող են ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ լրացնելով օնլայն հայտադիմումը (https://goo.gl/2BfJAe) մինչև 2018 թ․նոյեմբերի 15-ը։
Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝
Լավագույն հետաքննական նյութ (300.000 դրամ)
Լավագույն մարդկային պատմություն (150.000 դրամ)
Լավագույն հեռուստահաղորդում (250.000 դրամ)
Լավագույն ռադիոնյութ/պոդքասթ (150.000 դրամ)
Լավագույն մուլտիմեդիա նյութ (300.000 դրամ)
Լավագույն ֆոտոպատմություն (150.000 դրամ)
Լավագույն գրաֆիկական պատմություն (150.000 դրամ)
Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին ամեն օր բախվող/բախված մարդկանց ձայնի հնարավորություն ընձեռելու և համակարգային փոփոխությունները խթանելու նպատակով մրցույթի շրջանակներում սահմանվել է հատուկ անվանակարգ՝ լրագրողական ժանրերում ստեղծագործող նախկին/ներկա բանտարկյալների համար։ Մրցույթին ներկայացված աշխատանքների հրապարակված լինելը պարտադիր պայման չէ։
Չափորոշիչներն են․
թեմայի կարևորություն,
փակ հաստատություններում առկա խնդիրների ներկայացում,
խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ։
Հատուկ մրցանակ է սահմանվել նաև Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության կողմից՝ «Քրեակատարողական հիմնարկներում կրթություն ստանալու իրավունք» թեմայով օրինակելի լրագրողական աշխատանքի համար։ Մրցանակը ներկայացվում է «Հանուն մարդու իրավունքների․ կրթությունը բանտում» ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։
Նախատեսվում են նաև հատուկ և խրախուսական մրցանակներ պետական կառույցների և միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։
Մրցույթի պայմաններին, դիմելու ընթացակարգին առավել մանրամասն ծանոթացեք այստեղ՝
Մրցույթը մասն է կազմում «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագրի, որն իրականացնում է «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2017 թ․ դեկտեմբերին։