Բաժիններ՝

Հրանտ փիղն արթնացավ. Թբիլիսիի կենդանաբանական այգում վիրահատությունը հաջող է անցել

Թբիլիսիի կենդանաբանական այգում հաջողությամբ հեռացրել են 23-ամյա Հրանտ փղի երկրորդ ժանիքը, նա արդեն ուշքի է եկել նարկոզից հետո: Այդ մասին ասված է Facebook սոցցանցում կենդանաբանական այգու էջում զետեղված հաղորդագրության մեջ: Բարդ վիրահատությունը կատարելու համար Հարավային Աֆրիկայից Վրաստանի մայրաքաղաք էին ժամանել գործի մասնագետներ՝ ստոմատոլոգ-վիրաբույժ եւ անեսթեզիոլոգ:

Վիրահատությունը տեւել է ավելի քան երեք ժամ: «Վիրահատությունն անցավ հոյակապ, Հրանտը ոտքի վրա է, մենք բոլորս ուրախ ենք: Վերականգնման համար կպահանջի երկու օր, ուստի վիրաբույժներն այդ ընթացքում կմնան այստեղ: Վարակի օջախը վերացված է: Փիղը լավ տրամադրութուն ունի եւ արդեն ցանկանում է խաղալ»,-ասել է Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն:

Վիրահատությանը հետեւել են լրագրողները, այդ թվում՝ BBC-ի նիկարահանող խումբը: Բրիտանական հեռուստաալիքը նոր սերիալ է պատրաստվում «Խոշոր կենդանիների վիրահատությունները» անվանումով, որտեղ կներկայացնի Հրանտի պատմությունը: Փղի առաջին ժանիքը, որը կոտրված էր, հեռացրել են չորս տարի առաջ: Այն ժամանակ Հրանտը ստիպել էր նյարդայնանալ թբիլիսցիներին, որոնք վիրահատությանը հետեւում էին Համացանցով: Մեկ ժանիքի հեռացման համար պահանջվում է մի քանի ժամ, իսկ նարկոզի տակ նման խոշոր կենդանու երկարատեւ գտնվելը բավականին վտանգավոր է:

Եղել են դեպքեր, երբ վիրահատությունից հետո չի հաջողվել նարկոզից դուրս բերել փղին, եւ կենդանին սատկել է: Վեց տոննա կշռող Հրանտ փղին Երեւանից Թբիլիսի են բերել 2014 թվականի հունիսին: Այն ժամանակ Թբիլիսիի եւ Երեւանի կենդանաբանական այգիները որոշել էին «փոխանակում» կատարել. թբիլիսցի էգ Մալկային փեսա էր հարկավոր: Իսկ նրա որդին՝ 6 տարեկան Բունկան, Երեւան ուղարկեցին Հրանտի փոխարեն, հաղորդել է Sputnik-ը:

ახლა მთავარია ადგეს

Gepostet von თბილისის ზოოპარკი • Tbilisi Zoo am Mittwoch, 31. Oktober 2018

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս