Բաժիններ՝

Արքայազն Չառլզը կարող է Մեծ Բրիտանիայի թագավոր դառնալ երեք տարի հետո. Mirror

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին պլանավորում է կառավարումը հանձնել ավագ որդուն՝ Ուելսի արքայազն Չառլզին: Թագաժառանգը կարող է գահ բարձրանալ երեք տարի հետո: Այդ մասին հայտնել է Daily Mirror թերթը՝ վկայակոչելով թագավորական թղթակից Ռոբերտ Ջոբսոնի “Charles at 70: Thoughts, Hopes And Dreams” («Չառլզը 70 տարեկանում: Խորհրդածություններ, հույսեր եւ երազանքներ») գիրքը:

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին ցանկանում է գործերից հեռանալ 95 տարեկանում: Ըստ որում, ինչպես պնդում է թերթը, Նորին Մեծությունը «մտադիր է գահաժառանգին արքայազն-ռեգենտ դարձնել»: Դա նշանակում է, որ «Չառլզը թագավոր կդառնա բառիս բոլոր իմաստներով, սակայն ձեւականորեն Եղիսաբեթ Բ-ն կշարունակի ծառայել իր ժողովրդին մինչեւ մահ», ասված է նյութում:

Օրենսդրական փաստաթղթերի համաձայն՝ ռեգենտը պետք է լինի 21-ից բարձր տարիքի, ունենա բրիտանական հպատակություն եւ բնակվի Միացյալ Թագավորության տարածքում: Այսպես, այդ կանոնների համաձայն՝ միակ ռեգենտը եղել է Գեւորգ IV-ը (1762 – 1830), որը 1810-ից մինչեւ 1820 թվականները կառավարել է այն բանից հետո, երբ լրջորեն հիվանդացել է նրա հայրը՝ Գեւորգ III-ը (1738 – 1820), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս