Բաժիններ՝

Արթուր Ալեքսանյանը դեռևս չի հետազոտվել

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, աշխարհի  և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վնասվածքի լրջության մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

«Արմենպրես»ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «Արթուր Ալեքսանյանը մրցաշարի մեկնարկում կողային վնասվածք ստացավ, սակայն մինչ այդ էլ այլ վնասվածք ուներ: Արթուրը երրորդ տեղի համար գոտեմարտին չմասնակցեց, քանի որ նախավարժանքին արդեն հասկացել էինք, որ մեջքի վնասվածքի պատճառը լուրջ է: Նա ևս մի քանի օր կհանգստանա: Սակայն, դեռևս վերջնական ընդհանուր հետազոտություն չի անցել և  վնասվածքի լրջության հետ կապված ոչ մի բան հայտնի չէ»,-ասաց մասնագետը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չներկայացավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտին: Հետագայում պարզ դարձավ, որ մարզիչը լուրջ խնդիրներ ունի մեջքի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031