Բաժիններ՝

ԱՄՆ-ը ՉԺՀ-ի յոթ քաղաքացիների մեղադրել է հետախուզական տեղեկատվություն գողանալու մեջ

ԱՄՆ-ը ՉԺՀ-ի այն քաղաքացիներին, որոնց ինքը համարում է Չինաստանի հետախուզական ծառայությունների աշխատակիցներ եւ վարձու ցանցահեններ, մեղադրում է հետախուզական տեղեկատվության, մտավոր սեփականության եւ ավիացիայի բնագավառի առեւտրական գաղտնիքների գողության մեջ: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ:

Հետախուզության ենթադրյալ սպաներ Չժա Ժունը, Չայ Մենը եւ նրանց գործակիցները մեղադրվում են այն բանում, որ, աշխատելով Ցզյանսուի նահանգի պետանվտանգության նախարարությունում, որի կենտրոնակայանը գտնվում է Նանկինում, զբաղվել են ընկերությունների մասնավոր տեղեկատվության գողությամբ: Նաեւ մեղադրանքում նշվել են չինացի հինգ ենթադրյալ ցանցահեններ, որոնք փորձել են տվյալներ գողանալ առեւտրային ավիացիոն շարժիչների մասին, որոնք համատեղ մշակում են Եվրամիության եւ ԱՄՆ-ի արտադրողները:

Չինաստանում մշակվում են շարժիչի նմանակները, ճշտել են նախարարությունում: Սա սեպետեմբերի սկզբից ի վեր արդեն երրորդ դեպքն է, երբ ԱՄՆ-ը լրտեսության մեղադրանքներ է առաջադրում ՉԺՀ-ի հետախուզության ենթադրյալ սպաների դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս