Բաժիններ՝

Հայկական գյուղ, որը քչերն են լքում

Վայոց ձորի մարզում է գտնվում Աղավնաձոր գյուղը: Աշունը երկարատև է և տաք, որը ստեղծում է բարենպաստ պայմաններ մրգերի հասունացման համար։ Կլիմայի հետևանքով ձևավորվել է յուրօրինակ բուսական և կենդանական աշխարհ, հատկապես աչքի է ընկնում դեղաբույսերով՝ ուղտափուշ, ուրց, գազ, մասուր, հազարատերևուկ, ղանթափա, երիցուկ և այլն։ Հատկապես «Արենի» տեսակի խաղողն է լավ հարմարվել տեղանքին։

– Ոչ մի տեղ երբեք նման տեսակի գինի չեն սարքի: «Արենի» տեսակն ամբողջ ՀՀ-ում փորձել են, միայն այստեղ է աճում: Այս խաղողի 80 տոկոսը մեր գյուղում է,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աղավնաձոր բնակավայրի վարչական ղեկավար Արամ Միքայելյանը:

Նրա փոխանցմամբ՝ մարդիկ այստեղ հիմնականում խաղող են մշակում, հանձնում են, գինի էլ ամեն մեկն իր տան համար է պատրաստում:

Ասում է՝ իրենց գյուղը տարբերվում է նաև նրանով, որ քիչ են լքում:

– Հարուստ գյուղերից է համարվում, չնայած, ով հնարավորություն ունի, Երևան է գնում, այնպես չէ, որ ամեն ինչ հեշտ է,- նշեց նա:

Աղավնաձոր համայնքի ղեկավարը, ով համայնքների խոշորացման արդյունքում  հիմա դարձել է վարչական ղեկավար, դեռ չգիտի, թե սա ի՞նչ արդյունք է տալու: Բացասականն արդեն եղել է, համայնքի ղեկավար պետք չէ ասել, իսկականը նեղանում է, ինքը վարչական ղեկավար է:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս