 
                        Գերմանիայում նախկին սանիտարը խոստովանել է ավելի քան 100 պացիենտների սպանությունը. NTV
 
                                    Նախկին սանիտար Նիլս Հյոգելը խոստովանել է Գերմանիայում ավելի քան 100 պացիենտների սպանությունը: Այդ մասին հոկտեմբերի 30-ին հայտնելէ NTV հեռուստաալիքը:
Գործը հետաքննում է Օլդենբուրգ քաղաքի դատարանը: Ըստ հետաքննության տվյալների, մեղադրյալը սիրտ-անոթային հիվանդությունների դեմ դեղորայքի պահանջվածից ավելի մեծ չափաբաժին է ներարկել ծանր հիվանդ մարդկանց: Ավելի վաղ նա ցմահ բանտարկության էր դատապարտվել այն բանից հետո, երբ խոստովանել էր մի քանի պացիենտների սպանությունը:
Հյոգելն աշխատել է Դելմենհորսթ եւ Օլդենբուրգ քաղաքների կլինիկաներում: Հետաքննությունը պարզել է, որ նա պատասխանատվություն է կրում առնվազն 106 մարդու մահվան համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        