Բաժիններ՝

Սալոմե Զուրաբիշվիլին արտակարգ հայտարարություն է անելու

Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը, առաջին հայտարարությունը կանի ընտրություններից հետո։

Երկրում նախագահական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 28-ին: Ընտրական մրցավազքի առաջատարը դարձել է Զուրաբիշվիլին (38,64 տոկոս), նրան հաջորդել է միավորված ընդդիմությունից թեկնածու Գրիգոլ Վաշաձեն (37,73 տոկոս): Քանի որ նրանցից ոչ ոք չի հաղթահարել 50-տոկոսանոց շեմը, երկրում կկայանա ընտրությունների երկրորդ փուլ:

«Այսօր երեկոյան ժամը 8-ին իմ հայտարարությունը կլինի ուղիղ եթերում»,- գրել է Զուրաբիշվիլին Facebook սոցիալական ցանցի իր էջում:

Մինչ այդ նա ամեն կերպ խուսափում էր ԶԼՄ-ների հետ շփումներից, չնայած լրագրողների ջանքերին: Այսպես, նախօրյակին թղթակիցները նրան «բռնել էին» փողոցում, սակայն Զուրաբիշվիլին թիկունք էր դարձրել նրանց, ասելով, թե ԶԼՄ-ների հարցերին կպատասխանի, «երբ նրանց կկանչեն»:

Զուրաբիշվիլիի այս գործելակերպը տարբեր լուրերի տեղիք է տվել ԶԼՄ-ներում: Իշխող կուսակցությունում աղբյուրի խոսքով, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր եւ նախագահ Բիձինա Իվանիշվիլին կուսակցության ղեկավարներին ասել է, որ «եթե ընտրությունների երկրորդ փուլում Զուրաբիշվիլին չկարողանա համոզիչ հաղթանակ տանել, ապա ոմանք կհայտնվեն քաղաքական աղբանոցում»:

Իշխող կուսակցությունում ակնկալում էին, որ Զուրաբիշվիլիի հաղթանակ կտանի արդեն առաջին փուլում: Խոսակցություններ են ծավալվում նաեւ այն մասին, որ Զուրաբիշվիլին «Վրացական երազանքին» մեղադրել է այն բանում, որ իր նախընտրական արշավը հարկ եղած ձեւով չի մշակվել եւ Իվանիշվիլիին սպառնացել է իր թեկնածությունը հանել ընտրություններից: Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մինչեւ դեկտեմբերի 2-ը, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս