Օրվա մեծ մասը Թրամփն զբաղված է իր գործերով ու նախասիրություններով, այլ ոչ թե աշխատանքով. Politico
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքային օրվա ընթացքում ոչ մի գրաֆիկի չի հետեւում եւ ավելի շատ ազատ ժամանակ ունի, քան նախքան ինքը Միացյալ Նահանգների ցանկացած այլ ղեկավար: Այս եզրակացությանն է հանգել Politico թերթը, որն ուսումնասիրել է ԱՄՆ-ի ղեկավարի գրաֆիկը՚
Հրատարակությունն օրինակ է բերում անցյալ երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 23-ը, երբ նախագահն ինը ժամ ազատ ժամանակ ուներ, մինչդեռ աշխատանքային գրաֆիկում գրանցված էր ընդամենը երեք ժամ: Թերթի տվյալներով՝ օրվա մեծ մասը Թրամփն անցկացրել է Twitter-ում, հեռախոսով հաղորդակցվել ընկերների հետ եւ հեռուստացույց դիտել, մինչդեռ նա եռակի պակաս ժամանակ է հատկացրել պաշտոնական հանդիպումների, ճեպազրույցների եւ հրապարակային ելույթների համար:
Politico-ն գրում է, որ նույնիսկ Թրամփի դաշնակիցներն են գտնում, որ նրա աշխատանքի հիմքում ոչ թե երկարաժամկետ պլանավորումն էընկած, այլ այսրոպեական մտահղացումները: Միեւնույն ժամանակ վարչակազմի աշխատակիցներից ոմանք Թրամփին նկարագրում են որպես աշխատամոլի, որն ազատ ժամանակ զբաղված է հանդիպումների պլանավորմամբ, հեռախոսով փաստաբանների, նախարարների կաբինետի ադամների եւ այլ երկրների ղեկավարների հետ շփմամբ:
Նաեւ թերթը, վերլուծելով Թրամփի գրաֆիկը, հանգել է այն եզրակցության, որ նա ավելի շատ ժամանակ է ծախսում զանազան հանդիսավոր արարողություններում եւ մամուլի հետ հարցազրույցներում, քան հետագա քաղաքականության մշակման՝ իր հիմնական աշխատանքի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: