Բաժիններ՝

«Հիմա հոկտեմբերն է: Վստահ եմ, որ մրցաշրջանի ավարտին «Ռեալը» կտոնի». Լոպետեգի

«Ռեալ Մադրիդի» պաշտպան Խուլեն Լոպետեգին խոսել է «Բարսելոնայից» կրած պարտության մասին (1:5):

«Դա դաժան պարտություն էր, ավելին, այն տեղի ունեցավ Բարսելոնայում:

Ես տպավորություն ունեի, որ մենք հնարավորություն ունեինք փոխել խաղը: Երկրորդ կեսում մենք շատ ավելի լավն էինք, մենք հնարավորություն ունեցանք վերադառնալ խաղին, սակայն Սուարեսի գոլն ու 3:1-ը ոչնչացրեց մեր իլյուզիաները: Արդյունքը չի արտացոլում խաղը, բայց մենք պետք է ընդունենք դա:

Ես ցավում եմ: Նույն տրամադրությունը նաև հանդերձարաններում էր: Դա դաժան պարտություն էր: Բայց մենք ուժ ունենք, հիմա միայն հոկտեմբերն է: Վստահ եմ, որ մրցաշրջանի ավարտին «Ռեալը» կտոնի: Ամեն ինչ կարելի է ուղղել մրցաշրջանի մնացած ժամանակահատվածում: Ես լիովին վստահ եմ թիմի վրա: Ես ուժ ունեմ շարունակելու աշխատել մինչև մրցաշրջանի ավարտը, թիմը պետք է ապրի այս մրցաշրջանում: Ես ապագայի մասին որոշումներ չեմ կայացնում: Ես ղեկավարում եմ թիմը:

Ես մինչ օրս չեմ քննադատել իմ խաղացողներին, հիմա էլ չեմ անի: Մի սպասեք ինձնից դա: Ես ուզում եմ բարելավել թիմի հոգեբանական վիճակը: Որոշ դրվագներում մենք գերազանցեցինք հակառակորդին:

Ես չեմ ափսոսում կազմի վերաբերյալ որևէ որոշման համար: Ես կցանկանայի սպասել ապրիլին կամ մայիսին՝ նախքան եզրակացություններ անելը: Այս թիմն ապագա ունի այս մրցաշրջանում: Երեք շաբաթվա ընթացքում մենք շատ բանի միջով անցանք… Տարօրինակ խաղ էր: «Բարսելոնան» շատ ուժեղ էր:

Սպորտում պատասխանատվությունը միշտ ընկնում է մարզչի վրա: Բայց մենք միասին ենք պարտվում և միասին էլ հաղթում ենք: Մենք պետք է համախմբվենք, որովհետև դրսից ոչ ոք մեզ չի օգնի»,- նշել է Լոպետեգին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս