Գազամատակարարումը դադարեցվելու է
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ կապիտալ վերանորոգման և ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 29-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ը դադարեցվելու է Տավուշի մարզի Բերդ քաղաքի, Բարագավան, Չինչին, Ծաղկավան, Չորաթան, Պառավաքար, Նորաշեն, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեձոր, Տավուշ, Արծվաբերդ, Չինարի, Վերին Կարմիր Աղբյուր, Նավուր, Ազատամուտ, Այգեհովիտ, Վազաշեն, Կայան-Ավան գյուղական համայնքների, իսկ հոկտեմբերի 29-ին ժամը 08:00-ից մինչև հոկտեմբերի 30-ի ժամը 17:00-ը՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Լուսակերտ, Հոռոմ, Սարատակ, Մեղրաշեն, Նոր-Կյանք, Փանիկ, Գետափ, Անուշավան, Հայրենյաց, Վարդաքար, Սպանդարյան, Հովտաշեն, Տուֆաշեն, Պեմզաշեն, Հառիճ, Հայկասար, Արևշատ, Լեռնակերտ, Գեղանիստ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Նահապետավան, Սարալանջ, Ախուրյան, Արևիկ, Այգաբաց, Բենյամին, Գուսաննա, Շիրակավան, Լուսաղբյուր գյուղական համայնքների «Հենզել Նազար» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃ-ի և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: