Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ երկրորդ անգամ կառաջադրվի վարչապետի պաշտոնում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ երկրորդ անգամ կառաջադրվի վարչապետի պաշտոնում:

«Առաջադրման վերջին օրը չորեքշաբթին է, նիստը պետք է լինի նոյեմբերի 1-ին, և ես չեմ բացառում, որ կառաջադրվեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ նախորդ անգամ ժամանակ չի եղել տնտեսական ոլորտին անդրադառնալու համար, և այժմ այդ նպատակով, նաև այլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով առաջադրվելու որոշում կկայացվի:

Ընտրական օրենսգրքի ընդունման վերաբերյալ Փաշինյանն ասաց, որ իրենց համար տարբերություն չկա, թե որ օրենսգրքով գնալ ընտրությունների, բայց քաղաքական դաշտի առողջացման և ընտրություններն առավել քաղաքական դարձնելու համար ճիշտը նոր ընտրական օրենսգիրքն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031