«Դե յուրե գործերը համարվում են ավարտված, և ՀՀ օրենսդրության համաձայն` գործերը վերաբացելու համար անհրաժեշտ է նոր երևան եկած հանգամանք». Նիկոլ Փաշինյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործի մասին

1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության քրեական գործը վերաբացելու համար անհրաժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Դե յուրե գործերը համարվում են ավարտված, և ՀՀ օրենսդրության համաձայն` գործերը վերաբացելու համար անհրաժեշտ է նոր երևան եկած հանգամանք: Այս պահին չեմ կարող ասել՝ կա՞ն այդպիսիք, թե՞ ոչ»,- ասաց նա:

Ըստ նրա՝ այդ հարցով տուժողների իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչներն ավելի շատ ասելիք կունենան, որովհետև նրանք են գործի մանրամասներին ծանոթ: Փաշինյանը նաև հրաժարվեց որևէ գնահատական հնչեցնել գործի պատվիրատուների վերաբերյալ՝ արդյոք դրանք արտաքի՞ն, թե՞ ներքին ուժեր են:

Տեսանյութեր

Լրահոս