«Սահմանին այս պահին վիճակը կայուն է․ նախիջևանյան ուղղությամբ ընդամենը եղել է 2 կրակոց». Դավիթ Տոնոյան
ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանին այս պահին իրավիճակը կայուն է։
«Սահմանին այս պահին իրավիճակը կայուն է, հրադադարը հիմնականում պահպանվում է և՛ պաշտպանական բանակի շփման գծի, և՛ ՀՀ սահմանների, Նախիջևանի սահմանների ուղղությամբ։ Նախիջեւանյան ուղղությամբ ընդամենը եղել է 2 կրակոց, այն էլ կարծում ենք՝ պատահական»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: