Հունաստանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժը ավերածություններ է գործել Զակինտոս կղզում
Հունաստանում տեղի ունեցած 6,4 մագնիտուդով ուժգին երկրաշարժը բազմաթիվ շենքեր է վնասել Զակինտոս կղզում, մարդիկ չեն տուժել: Այդ մասին հայտնել է Աթենքի AMNA նորությունների գործակալությունը՝ հղում անելով Քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությանը:
Գլխավոր հարվածին հաջորդել են տասնյակ հետցնցումներ:
Երկրաշարժից հետո խախտվել էր էլեկտրամատակարարումը, այժմ այն վերականգված է գրեթե ամենուրեք: Ագիոս Սոստիս նավահանգստում վնասվել է կառամատույցը: Ամբողջ կղզում կոտրվել են տասնյակ խանութների ու տների ապակյա պատուհանները, կան ոչ մեծ վնասվածքեր: Զակինտոսի բոլոր դպրոցները հոկտեմբերի 26-ին փակ կմնան:
Նման որոշում է ընդունել Զակինտոսի քաղաքագլուխ Պավլոս Կոլոկոցասը: Մասնագետներն ստուգում են դպրոցական շենքերի անվտանգությունը, բացի այդ նոր ուժգին ստորգետնյա ցնցումների երկյուղներ կան: Կղզու շատ բնակիչներ գիշերն անցկացրել են փողոցում: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ տարերքի էպիկենտրոնը գտնվում էր Աթենքից 287 կմ արեւմուտք ընկած շրջանում, օջախը 10 կմ խորության վրա էր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: