ՌԴ-ում հայ խոպանչիները հայտնվել են անելանելի վիճակում. նրանց համատարած դեպորտ են անում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատմում է հայ-ռուսական ավելի լավացած հարաբերությունների մասին, ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեջ գտնվող հայերը, այսպես ասած, խոպանչիները, հայտնվել են անելանելի վիճակում:

Նրանք ոչ միայն չեն զգում հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան, այլ՝ ճիշտ հակառակը: Նրանց վրա վերահսկողությունը քառապատկվել է, եւ բազմաթիվ դեպքեր կան, որոնց զրկել են երկիր մուտք գործելուց եւ ուղարկել Հայաստան:

Աշխատանքից զրկված հերթական խումբը, որը ճանապարհներ է փնտրում՝ կրկին Ռուսաստան վերադառնալու, «Իրավունքին» տեղեկացրեց, որ ՌԴ ոստիկանությունը, մեղմ ասած, հայ խոպանչիների հետեւից է ընկել. «Առիթ են փնտրում, որ դեպորտ անեն»:

Իսկ ՌԴ մուտքի արգելք տրվում է առնվազն 5 տարով, այսինքն՝ հինգ տարի տվյալ անձը ու իր ընտանիքը զրկվում են միակ ապրուստի միջոցից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս