Գարեգին Բաղրամյանը չի ցանկանում երկար մնալ նախարարի պաշտոնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2018թ. հոկտեմբերի 4-ին  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց  Գարեգին Բաղրամյանը, սակայն նա եւս այս պաշտոնին երկար չի մնա:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նա իշխանության ներկայացուցիչների ասել է, որ չի ցանկանում երկար ժամանակ նախարար աշխատել, քանի որ այդ պաշտոնը իրենը չի համարում:

Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերջինս ասել է, որ ցանկանում է հետ վերադառնալ իրեն առավել հարազատ ոլորտ, որտեղ նա երկար տարիներ աշխատել է. մինչ նախարար լինելը Գարեգին Բաղրամյանը 2011-2018թթ. եղել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետը:

Ուստի չի բացառվում, որ նա հանկարծ դառնա այդ հանձնաժողովի ղեկավար, իսկ  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը մնա օդից կախված»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս