Գազ չի լինելու
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 26-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվելու է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ա.Տիգրանյան և Ա.Տիգրանյան նրբանցքի փողոցներով պարփակված թաղամասի, իսկ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Կոտայքի մարզի Կաքավաձոր և Աղավնաձոր համայնքների գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: