Բաժիններ՝

Օլեգ Սենցովն արժանացել է Եվրախորհրդարանի՝ Սախարովի անվան մրցանակին

Եվրախորհրդարանը Ստրասբուրգում կայացած իր նստաշրջանում Ղրիմում ահաբեկչության համար դատապարտված Օլեգ Սենցովին հայտարարել է 2018 թվականի Սախարովի անվան «Հանուն ազատախոհության» մրցանակի դափնեկիր, ում Ուկրաինան համարում է իր քաղաքացին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Եվրախորհրդարանի խմբակցությունների նախագահների խորհրդակցությունում որոշում ընդունվեց 2018 թվականի մրցանակը հանձնել Օլեգ Սենցովին»,- հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին: Նա առանձնապես ընդգծել է, որ Սենցովն «այս մրցանակով պարգեւատրվել է իր արիության եւ հաստատակամության համար»:

«Նրան պարգեւատրելով մրցանակով՝ Եվրախորհրդարանը դրանով իսկ ցուցադրում է իր աջակցությունն ինչպես Սենցովին, այնպես էլ նրա դավանած արժեքներին»,- ասել է Տայանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս