Բաժիններ՝

Ամենաբարձր վարձատրվող հեռուստադերասանը. Forbes

Հեռուստադերասան Ջիմ Փարսոնսը, որը Շելդոն Քուփերի դերակատարն է «Մեծ պայթյունի տեսություն» (2007 թվական) սերիալում, առաջին հորիզոնականն է զբաղեցրել ամենաբարձր վարձատրվող հեռուստատեսային դերասանների վարկանիշում, որը կազմել է Forbes հանդեսը: Վարկանիշը հոկտեմբերի 25-ին հրապարակված է հրատարակության կայքում։

Տարվա ընթացքում Փարսոնսը վաստակել է 26,5 մլն դոլար՝ չորրորդ անգամ անընդմեջ զբաղեցնելով վարկանիշի առաջին տեղը: Երկրորդ հորիզոնականը բաժին է հասել սերիալում Փարսոնսի գործընկեր Ջոն Գալեքին, որն ստացել է 25 մլն դոլար: Դերասաններ Սայմոն Հելբերգը եւ Կունալ Նեյերը, որոնք նույնպես խաղացել են «Մեծ պայթյունի տեսություն» սերիալում, զբաղեցրել են վարկանիշի չորրորդ եւ հինգերորդ տեղերը՝ վաստակելով 23,5 մլն դոլար՝ յուրաքանչյուրը: Հնգյակը եզրափակում է դերասան Մարկ Հերմոնը, որը գլխավոր դերակատարն է «Ծովային ոստիկանություն. հատուկ բաժին» սերիալում (2003 թվական):

Նրա վաստակը տարվա ընթացքում կազմել են 19 մլն դոլար: Վեցից մինչեւ իններորդ տեղերում են «Ամերիկյան փոքրիկ ընտանիքը» կատակերգական սերիալից (2009 թվական) դերասաններ Էդ Օ՛ Նիլը (14 մլն դոլար), Էրիկ Սթոունսթրիթը (13,5 մլն դոլար), Ջեսի Թայլեր Ֆերգյուսոնը (13 մլն դոլար) եւ Թայ Բուրելը (12 մլն դոլար): Տասներորդ տեղն զբաղեցրել է դերասան Էնդրյու Լինքոլնը՝ «Քայլող մեռյալները» սերիալից (2010 թ.), որը վաստակել է 11 մլն դոլար: Forbes-ի վարկանիշը կազմելիս օգտագործվել են 2017 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակաշրջանում դերասանների հոնորարների վերաբերյալ տվյալները՝ նախքան հարկերի գանձումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս