Հոկտեմբերի 31-ին ԱԺ-ն կքննարկի համաներում հայտարարելու նախագիծը
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ Ազգային ժողովի նախագահին առաջարկվեց գումարել ԱԺ արտահերթ նիստ: ԱԺ նիստը կգումարվի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ին:
Առաջարկվում է նիստի օրակարգում ընդգրկել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: