![](/banners/BeFunky-design.jpg)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում
![](https://168.am/wp-content/uploads/2018/10/vostikan.jpeg)
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 25-ին Երևան քաղաքի Աղայան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում նշված փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Աբովյան փողոցի ուղղությամբ՝ բացառությամբ Տերյան փողոցին հարակից 100 մետր հատվածի, որտեղ երթևեկությունը կմնա երկկողմ՝ ինչպես նախկինում:
Ճանապարհային ոստիկանություն