Բաժիններ՝

«Այո, ճիշտ են ասում». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցուցանիշներում որոշակի փոփոխություններ է խոստանում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ արդեն կան այդպիսի փոփոխություններ:

Թե ի՞նչ տնտեսական ցուցանիշ կարձանագրվի այս տարեվերջին, Ն.Փաշինյանը չցանկացավ կանխատեսել:

Քննադատություններին, որ տնտեսությունն այսօր իներցիայով է առաջ շարժվում, Ն.Փաշինյանը համաձայնեց. «Այո, ճիշտ են ասում: Եվ այդ իներցիան մեզ ձեռնտու չի և պետք է հնարավորինս շուտ կանգնեցնենք այդ իներցիան և գնանք առաջ»:

Նա որպես օրինակ մատնանշեց հունիս ամսին արձանագրված 11% տնտեսական ակտիվության աճը, որի մեծ մասը պայմանավորված էր ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ, որ մարդիկ խաղադրույքներ են կատարել.

«Մենք չենք ուզում նման տնտեսական աճ, ավելի լավ է չլինի էդ տնտեսական աճը, քան էդպես շարունակենք: Մենք պետք է կանգնեցնենք էդ իներցիան և շարունակենք նոր տնտեսական համակարգով»:

Ն.Փաշինյանը նշեց, որ բուքմեյքերների գործունեությունը կրճատող օրենսդրական նախաձեռնությունն արդեն կա, նաև թույլ չեն տալու, որ հանքարդյունաբերությունն այսպես անվերահսկելու ձևով շարունակի գործել: Հնից դեպի նոր տնտեսական համակարգի տրանսֆորմացիայի ընթացքում, ըստ Փաշինյանի, լինելու է որոշակի պասիվ ժամանակաշրջան:

«Մենք որոշել ենք մեզ չխաբել»,- ասաց Ն.Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս