Գագիկ Ծառուկյանը ներկա կլինի՞ ԱԺ արտահերթ նիստին

««Ծառուկյան» դաշինք խմբակցությունը բացարձակապես չի ունեցել այդպիսի նպատակ և չի էլ նպաստել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների չընդունմանը: Մենք ունեցել ենք 4 բացակա պատգամավոր, բայց անգամ 4 պատգամավորի առկայության և կողմ քվեարկելու դեպքում էլ նախագիծը չէր կարող ընդունվել այն պարտճառով, որովհետև դա սահմանադրական օրենք է և պետք է ընդունվեր 63 կողմ ձայնի առկայության դեպքում:

Այնպես որ, այստեղ «Բրագավաճ Հայաստանի» դերը կամ մասնակցությունը փնտրելը անօգուտ զբաղմունք է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով

168.am-ի հարցին, որ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ ԸՕ-ի ընդունումն առավելապես ՀՀԿ-ին էր պետք, իսկ չընդունմանը նպաստեց նաև «Ծառուկյան» խմբակցությունը, արդյոք սա մրցակցության հա՞րց է:

Ըստ նրա՝ «Ծառուկյան» դաշինքի առկա ամբողջ կազմը կողմ է քվեարկել, իսկ քվեարկության ու քննարկման պահին բոլոր խմբակցություններից առավել ներկայություն ունեցել է «Ծառուկյանը»:

Մեր հարցին՝ Գագիկ Ծառուկյանը ներկա կլինի՞ երկուշաբթի օրը արտահերթ նիստի ժամանակ, Գ.Պետրոսյանը նշեց, որ չի կարող որևէ մեկի անձնականի մասին դատողություններ անել, բայց հավաստեց, որ դաշինքը հավատարիմ կմնա ստորագրված հուշագրին:

Տեսանյութեր

Լրահոս