«Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը հատատված է. ամենօրյա ռեժիմով քննարկում ենք եղած միջադեպերը». Նիկոլ Փաշինյան
![](https://168.am/wp-content/uploads/2018/10/nikol-pashinyan-16.10.2018.jpg)
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը հաստատված է։
«Դուշանբեից հետո կար պայմանավորվածություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապ հաստատելու, այդ օպերատիվ կապը հաստատված է, և մենք ըստ էության ամենօրյա ռեժիմով քննարկում ենք եղած միջադեպերը՝ հասկանալու դրանց պատճառները։ Խոսքը բովանդակային քննարկմանը չի վերաբերում, այդ օպերատիվ կապն Արցախի հարցի կարգավորման շուրջ բանակցելու համար չէ»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ թաքուն բաներ չեն կարող տեղի ունենալ։