Գազ չի լինելու
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն դադարեցվելու է Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 45 փողոցի թիվ 49-ից մինչև 80 հասցեների առանձնատների, Նուբարաշենի խճուղու թիվ 1,2,3,4,5 բազմաբնակարան շենքերի և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: