Ովքեր են կողմ և դեմ քվեարկած պատգամավորները
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ այսօր չընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի ընդունման համար անհրաժեշտ էր 63 պատգամավորի քվե։
Նախագծին կողմ քվերակեց 56, դեմ՝ 3 պատգամավոր։
ՀՀ Ազգային ժողովի կայքում հրապարակվել են քվեարկության արդյունքները:
Ըստ հրապարակվածի՝ դեմ են քվեարկել Արա Բաբլոյանը, Արմեն Աշոտյանը, Խոսրով Հարությունյանը: