Բաժիններ՝

Պատրուշևը և Բոլթոնը քննարկել են սպառազինությունների մասին համաձայնագրերը

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 22-ին Մոսկվայում քննարկել են լայն շրջանակի հարցեր, ներառյալ սպառազինությունների վերաբերյալ համաձայնագրերը եւ Սիրիայի իրադրությունը: Այ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, հայտնել են ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանությունում:

«Բոլթոնը Մոսկվա իր ուղեւորությունն սկսել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ հանդիպմամբ: Նրանք քննարկել են լայն շրջանակի հարցեր, ներառյալ սպառազինությունների վերաբերյալ համաձայնագրերը, Սիրիան, Իրանը, Հյուսիսային Կորեան եւ ահաբեկչության դեմ պայքարը»,-ասված է ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ, որը հրապարակված է Twitter-ում:

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդում հայտնել են, որ Պատրուշեւի եւ Բոլթոնի հանդիպմանը քննարկվել են միջազգային անվտանգության, այդ բնագավառում Մոսկվայի եւ Վաշինգտոնի համագործակցության հարցերը:

Ինչպես տեղեկացվել է, Մոսկվա Բոլթոնի երկօրյա այցի շրջանակներում բանակցություններ են պլանավորված ՌԴ Անվտանգության խորհրդում, Կրեմլում եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում: Սա վերջին կես տարուց էլ պակաս ժամանակաշրջանում Բոլթոնի արդեն երկրորդ այցն է Մոսկվա. նա Ռուսաստանի մայրաքաղաք էր ժամանել հուլիսին՝ Հելսինկիում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում: Դրանից հետո, օգոստոսին, Բոլթոնը Պատրուշեւի հետ հանդիպել է Ժնեւում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս