Արմեն Սարգսյանն ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունների վիճահարույց նախագծի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխությունների մասին վիճահարույց օրենքի նախագծի հետ կապված գործողությունների վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ՝ մինչև սահմանված ժամկետի ավարտը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը: «Մինչև սահմանված ժամկետի ավարտը կլինի համապատասխան հայտարարություն: Իսկ սահմանված ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 24-ին»,- ասաց նա: