Բաժիններ՝

Ճապոնիայում մահացել է քիմիայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրը, որը վերապրել է միջուկային ռմբակոծումը

Կյանքի 91-րդ տարում վախճանվել է քիմիայի գծով 2008 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, ճապոնացի կենսաբան եւ քիմիկոս Օսամու Սիմոմուրան: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Նագասակիի համալսարանը: Գիտնականը մահացել է հոկտեմբերի 19-ին, բայց այդ մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 22-ին, նշել է գործակալությունը:

Սիմոմուրան չինական ծագումով ամերիկացի քիմիկոս Ռոջեր Տսիենի եւ ամերիկացի նյարդակենսաբան Մարտին Չալֆիի հետ Նոբելյան մրցանակ է ստացել կանաչ ֆլուորեսցենտային սպիտակուցի հայտնաբերման եւ մշակման համար, որը լուսարձակում է ուլտրամանուշակագույն միջավայրում: Այդ սպիտակուցն օգտավործվում է բջջային եւ մոլեկուլային կենսաբանության մեջ գեների էքսպրեսիայի վերլուծության եւ այլ գործընթացների համար: Այդ սպիտակուցի հիման վրա նաեւ ստեղծվում են կենսասենսորներ:

Սիմոմուրան ծնվել է 1928 թականին Կիոտոյի պրեֆեկտուրայի Ֆուկուտիյամա քաղաքում, սովորել է Նագասակիում, որտեղ վերապրել է 1945 թվականի ռմբակոծումը: 1960 թվականին գիտնականը տեղափոխվել է ԱՄՆ: Փրինսթոնի համալսարանում նա զբաղվել է արեւմտյան ափին հավաքված Aequorea victoria մեդուզաներից կանաչ ֆլուորեսցենտային սպիտակուցի ստացմամբ: Մահվանից առաջ գիտնականը վերադարձել էր Նագասակի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս