Բաժիններ՝

Ըմբիշ Դավիթ Սաֆարյանը պարտվեց աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Սաֆարյանը պարտվեց աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում:

Հունգարիայում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի 70 կգ քաշային կարգում Սաֆարյանը մրցում էր Բահրենը ներկայացնող Ադամ Բատիրովի հետ: Վերջինս բացարձակ հաղթանակ տոնեց հայ ըմբիշի նկատմամբ:

Աշխարհի առաջնության որակավորման փուլում Սաֆարյանն ուժերն էր չափում հունգար Նորբերտ Լուկաշի հետ, ում գերազանցեց 4:1 հաշվով, այնուհետ 1/8 եզրափակչում Սաֆարյանը մրցեց Իսրայելը ներկայացնող Էմրաչ Գասանովի հետ և գերազանցեց նրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս