Պատանեկան Օլիմպիական խաղերի Հայաստանի պատվիրակությունը Երևան կժամանի կեսգիշերին
Բուենոս Այրեսում կայացած ամառային օլիմպիական խաղերից Հայաստանի պատվիրակությունը Երևան կվերադառնա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00.50-ին, Դոհա-Երևան չվերթով:
Այս մասին հայտնում է սպորտի և երիտասարդության նախարարությունը: Հայաստանի պատանեկան օլիմպիական հավաքականը 2 մեդալ է նվաճել Արգենտինայում. 77 կգ քաշային ծանրորդ Կարեն Մարգարյանը դարձել է խաղերի ոսկե, իսկ հունա-հռոմեական ըմբիշ, 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր:
Մեր թիմի կազմում Արգենտինա էին մեկնել նաև գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան, ծանրորդ Լիանա Գյուրջյանը (63 կգ), թաեքվոնդոյիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), ձյուդոյիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ), հրաձիգ Հայկ Բաբայանը (10 մ օդամղիչ ատրճանակ) և լողորդ Արթուր Բարսեղյանը: