Չինաստանը և ԱՍԵԱՆ-ի երկրներն սկսել են առաջին համատեղ ռազմածովային վարժանքները. The Straits Times
Չինաստանը եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրները հոկտեմբերի 22-ին սկսել են առաջին համատեղ ռազմածովային զորավարժությունները: Ինչպես հայտնել է The Straits Times հրատարակությունը, Չզանցզյան քաղաքի (Գուանդունի նահանգ) մերձակայքում ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի բազայում մեկնարկած վարժանքներին մասնակցում են ավելի քան հազար զինծառայողներ եւ ութ նավ:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ զորավարժությունների ընթացքում կյուրացվեն համատեղ փրկարարական գործողությունների, տուժածների տարահանման, ինչպես նաեւ ուղղաթիռների վերթիռի եւ վայրէջքի դեպքում կոորդինացման հարցերը: Զորավարժություններին, որոնք կտեւեն վեց օր, մասնակցում են Բրունեյի, Վիտենամի, Չինաստանի, Սինգապուրի, Թաիլանդի եւ Ֆիլիպինների ռազմածովային ուժերի նավեր: Դիտորդների կարգավիճակում սպաներ կան Ինդոնեզիայից, Կամբոջայից, Մալայզիայից եւ Մյանմայից: Ավելի վաղ Սինգապուրի պաշտպանության նախարար Ն Էն Հենը հայտնելէ, որ համատեղ զորավարժությունների նախաձեռնությունն ստացվել է Պեկինից:
Մինչդեռ Չինաստանը շարունակում է վեճերը ասոցիացիայի առանձին անդամների՝ Բրունեյի, Վիետնամի, Մալայզիայի եւ Ֆիլիպինների հետ Պարասելյան կղզիների (Սիշա) եւ Սփրաթլի արշիպելագի (Նանշա) պատկանելության շուրջը, որոնք գտնվում են Հարավչինական ծովում: Ըստ որում, ինչպես պնդում են ԱՄՆ-ը եւ Ճապոնիան, Պեկինը վիճելի տարածքների մերձակայքում արդեն ստեղծել է առնվազն յոթ արհեստական կղզի, որոնք կարող են կրկնակի նշանակություն ունենալ՝ ռազմական օդաթռիչքարան, ծովային ռազմակայան եւ այլ օբյեկտներ: Լուրջ տարաձայնության հիմնական պատճառը ՉԺՀ-ի փորձերն են վերահսկղություն սահմանելու, այդ թվում նաեւ ռազմական բաղադրիչի հաշվին, Մալակայի նեղուցի մերձակայքում, որով անցնում են Չինաստանի առեւտրի շուրջ 60 տոկոսը եւ ածխաջրածինների ներմուծման մինչեւ 80 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: