Բաժիններ՝

Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը հաղթանակներով են մեկնարկել Այլ օֆ Մեն մրցաշարում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքակաի անդամներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը մեկնարկեցին Միացյալ Թագավորության մեն կղզում անցկացվող Այլ օֆ Մեն միջազգային խոշոր մրցաշարում:

Մասնակիցների թվում է Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը, ինչպես նաև ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը: Մրցաշարում կայացել են մեկնարկային առաջին երկու տուրերի պարտիաները: Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Սամուել Սևյանը տոնել են 2-ական հաղթանակ և ընթանում են առաջատարների խմբում: Այսօր կայանալիք 3-րդ տուրում Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը կմրցեն միմյանց դեմ, իսկ Հրանտ Մելքումյանի մրցակիցը կլինի Պավել Տրեգոըբովը:

Մրցաշարին մասնակցում են 37 երկրների 165 շախմատիստ, այդ թվում՝ 75 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Լևոն Արոնյանը: Բացի Արոնյանից մրցաշարի մասնակիցների թվում են աշխարհի նախկին չեմպիոններ Վիշվանաթան Անանդը և Վլադիմիր Կրամնիկը, հանրահայտ գրոսմայստերներ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031