Կոնվերս Բանկը մասնակցել և աջակցել է Երևանի վազքի մարաթոնին

Կոնվերս Բանկը աջակցությամբ հոկտեմբերի 21-ին  կայացավ Երևանի վազքի մարաթոնը: Հանրության  շրջանում այս միջոցառման նկատմամբ մեծ հետաքրքրության շնորհիվ մարաթոնն ընդգրկվել էր Երևանի 2800-ամյակի միջոցառումների ցանկում:

«Կոնվերս Բանկը կարևորում է  առողջ ապրելակերպի խրախուսումը՝ պարբերաբար մասնակցելով ու ֆինանսավորելով սպորտի հանրայնացմանն ուղղված տարբեր ծրագրեր: Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակներում, այս տարի, մեր աջակցությամբ է անցկացվել նաև Yerevan Spring Run-ը: Իսկ մեկ այլ նախաձեռնության շրջանակներում Երևանում, մարզերում և Արցախում մարզահրապարակների շինարարություն է սկսվել»,- ասել է  Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարինա Վոլկովան՝ հավելելով, որ Երևանի Վազքի մարաթոնի կազմակերպմանը Կոնվերս Բանկը աջակցել է նաև նախորդ տարի:

Այս տարի մարաթոնին մասնակցել է մոտ 2500 վազորդ: Երեւանի մարաթոնի մասնակիցները, ըստ տարիքային խմբերի և փորձառության, մրցել են հինգ վազքատարածություններում՝ երեխաների հաղթահարել  են 1կմ, սկսնակ վազորդները՝ 5կմ  և 10 կմ, իսկ փորձառու վազորդները՝  31,1 կմ և 42,2 կմ վազքուղիները:

Տեսանյութեր

Լրահոս