Բաժիններ՝

Երևանի կենտրոնում դի է հայտնաբերվել. պարզվել է տուժողի ինքնությունը

Հոկտեմբերի 20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան 26բ շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Պարզվել է տուժողի ինքնությունը, ով 55 տարեկան է՝ հաշվառված Երևան քաղաքում:

Դիակի դատաբժշկական փորձաքննության իրականացման շրջանակներում պարզվել է, որ մահվան նախնական պատճառ է հանդիսացել «գանգուղեղային փակ վնասվածքը»:

Դեպքի առթիվ 21.10.2018թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատավճռով: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս