Բաժիններ՝

Նորվեգիայում մահացել է Հիտլերի՝ ատոմային ռումբի արտադրության պլանները խափանած դիվերսանտը

Հոկտեմբերի 21-ին 99 տարեկան հասակում վախճանվել է նորվեգացի Յոահիմ Ռենեբերգը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մարտնչել է հիտլերյան կոալիցիայի դեմ: Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, Ռենեբերգը մասնակցել է այն գործարանի ոչնչացման գործողությանը, որը ծանր ջուր կամ դեյտերիումի օքսիդ էր (D2O) արտադրում՝ նյութ, որը կարող էր կիրառվել ատոմային ռումբի արտադրության համար։

Գործակալության տվյալներով՝ Ռենեբերգը 23 տարեկան էր, երբ 1943 թվականին նրան ուղարկեցին մասնակցելու «Գաներսայդ» գործողությանը, որի ընթացքում խմբի մասնակիցները Նորվեգիայի Վեմորկում ներթափանցեցին Norsk Hydro ընկերության տարածք եւ ոչնչացրեցին ծանր ջրի արտադրության գործարանը: Դա գործարանը ոչնչացնելու դիվերսանտների երկրորդ փորձնէր. առաջին խումբը բռնվել եւ մահապատժի էր ենթարկվել՝ նույնիսկ չհասցնելով ներթափանցել ձեռնարկության տարածք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031