Բաժիններ՝

«Մամարզա» տարածքում 5 տնակ է այրվել

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:19-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի «Մամարզա» կոչվող տարածքում այրվում խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:51-ին, մարվել՝ 17:47-ին:

Ամբողջությամբ այրվել են 5 փայտաշեն տնակ, մոտ 1,5 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ 40 պտղատու ծառ: Տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս