Բաժիններ՝

Ավտովթար՝ Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում. կան տուժածներ

Հոկտեմբերի 22-ին, ժամը 00:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի (վարորդը՝ Ա. Զ., ծնված 1984 թ.) և «Nissan X-Trail» մակնիշի  (վարորդը՝ Հ. Հ., ծնված 1986 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Մ. Խ.-ն (ծնված 2018 թ.), Ն. Խ.-ն (ծնված 1996 թ.) և Աբդուլ Ազիզ Ալթան (ծնված 1994 թ.) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ Մ. Խ.-ն (ծնված 2018 թ.)՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս