Ավարտվեց Հայաստանի և Լիբանանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Սաադ Հարիրիի հանդիպումը

Քիչ առաջ Բեյրութում ավարտվեց Հայաստանի և Լիբանանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Սաադ Հարիրիի հանդիպումը: Նախքան Փաշինյանի ժամանելը Լիբանանի վարչապետի կեցավայր, Հարիրին, ով շարունակում է ղեկավարել երկիրը 2005 թվականին հոր՝ Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո, ելումուտ էր անում իր նստավայրում:

Հավաքված տեղացի լրագրողները նրան հարցեր ուղղեցին կառավարության ձևավորման վերաբերյալ: Այստեղ մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո արդեն 6 ամիս է՝ կառավարության կազմը դեռ վերջնականապես ձևավորված չէ:

Հարիրին անբռնազբոս զրույցի բռնվեց լրագրողների հետ և պատասխանեց, որ առաջիկայում հանդիպելու է Լիբանանի նախագահի հետ և խնդիրը լուծում կգտնի:

Տեսանյութեր

Լրահոս