Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան հայտնի լրագրողի սպանության մեղքը փորձում է դնել սաուդացի գեներալներից մեկի վրա

Սաուդյան Արաբիայի իշխանությունները փորձում են Ստամբուլում սպանված սաուդացի ընդդիմադիր լրագրող Հաշքաջիի սպանության մեղքը դնել երկրի արքայազնի հետ մտերիմ գեներալներից մեկի վրա: Այս մասին հայտնում է New York Times-ը:

New York Times-ի հրապարակման մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները սաուդացի լրագրողի հետ պատահած միջադեպում փորձում են որպես մեղավոր ներկայացնել սաուդացի գեներալ Ահմեդ ալ Ասիրիին:

Հրապարակման համաձայն՝ Սաուդյան Արաբիայի իշխանություններն ԱՄՆ-ին փոխանցել են գեներալի անունը և պնդել, որ լրագրողը սպանվել է գեներալի կողմից, և որ գեներալը չարաշահել է իր լիազորությունները: Մասնավորապես, նշվում է, որ գեներալը սխալ հրաման է կատարել:

Ըստ սաուդյան իշխանությունների կողմից ԱՄՆ-ին ներկայացված տարբերակի՝ իրենք գեներալին հրամայել են միայն հարցաքննել լրագրողին, սակայն գեներալը սխալ է հասկացել բանավոր հրամանը և սպանել է լրագրողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031