Բաժիններ՝

Նիդեռլանդներում հանձնել են առաջին անձնագիրը՝ «չեզոք» սեռի մատնանշմամբ

Նիդեռլանդների իշխանություններն առաջին անձնագիրն են հանձնել, որում մատնանշված է տիրոջ «չեզոք» սեռը: Այդ մասին հոկտեմբերի 19-ին հայտնել է BBC-ն:

«Լեոնե Զեկերս, 57 տարեկան, ստացել է անձնագիր, որտեղ սեռը նշված է որպես «X»՝ տղամարդկանց համար՝ «M»-ի եւ կանանց համար` «V»-ի փոխարեն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հեռուստաալիքը նշել է, որ 2001 թվականին Զեկերսը սեռափոխման վիրահատություն է արել արականից իգականի, սակայն այժմ իրեն նույնականացնում է որպես միջին սեռի մարդ:

Ավելի վաղ Զեկերսը դիմել էր դատարան՝ պահանջելով թույլատրել «չեզոք» սեռի պատկանող անձանց պաշտոնական գրանցումը. այդ գործընթացը նա շահել էր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս