Էրդողանը քնել է Մոլդովայի նախագահի հետ հանդիպման ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քնել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպման ժամանակ:
Էրդողանի քնելու պահը երևում է համացանցում տեղադրված հանդիպման տեսագրություններում:
Ռուսական HTB հեռուստաալիքը տեսանյութին կից գրառում է կատարել:
«Եթե դուք կարծում եք, որ ձեր աշխատանքը ձանձրալի է՝ նայեք Էրդողանին. նա նորից քնել է: Այս անգամ Մոլդովայի նախագահի հետ հանդիպման ժամանակ»,-գրված է HTB հեռուստաալիքի «Ֆեյսբուք»-ի էջում:
Էրդողանը նախորդ տարի քնել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ: