Արցախի ոստիկանապետը պահանջել է հետևողական լինել քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը ապահովելու գործում
Հոկտեմբերի 17-ին ԱՀ ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության պետի տեղակալների, կենտրոնական ապարատի և ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ստորաբաժանումների պատասխանատուների հետ։
«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ կարևորելով հասարակական կարգի ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ոստիկանության պետը համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներից պահանջել է հետևողական լինել քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը և տրանսպորտային միջոցների երթևեկությունը ապահովելու գործառույթներում։